تهران - خیابان مطهری
خیابان لارستان - خیابان عبده - پلاک 18
02188905776 - 02188803997
02188902804 - 09912366375

 

 

 

«Արաքս» դպրոցի հիմնադրման 70-ամեակ 

هفتادمین سالگرد تأسیس مدرسه ارس

 

 

2023–2024 ուսումնական տարեշրջանը համընկնում է Հայոց ազգային «Արաքս» դպրոցի հիմնադրմնան 70-ամեակին:

Այս խորհրդանշական տարին լաւագոյնս նշելու համար, դպրոցի տնօրինութեան և ծնողական խորհրդի միջոցով կեանքի է կոչւել «Արաքս» դպրոցի 70- ամեակի յանձնախումբը, որը հանդիպելով Գերաշնորհ Տէր Սեպուհ Ս. արք. Սարգսեանին և ստանալով սրբազան հօր բարձր հովանաւորութիւնը, արդէն սկսել է իր աշխատանքը:

 

  Օգնիր՝ թէ կարող ես (Վստա՛հ ենք, որ կարող ես)    

 

 

Գիտական կենտրոնների հպարտութիւնն իրենց աշակերտների յաջողութիւններն են:

Հայոց «Արաքս» ազգային դպրոցի բոլոր ժամանակների ընթացաւարտներ՝

«Արաքս» դպրոցի 70-ամեակի յանձնախումբը իր ծրագրերի մէջ է ներառել, դպրոցի ընթացաւարտների գիտական, մշակութային, մարզական... ձեռքբերումներն ու մասնագիտական յաջողութիւնները, համապատասխան բնագաւառներում ներկայացնել համայնքին:

Ուստի ցանկալի է, Ձեր տւեալները (վկայականներ, գիտական աստիճաններ, «degrees», գեղարւեստական տարբեր ասպարէզների յաջողութիւններ, մարզական բարձրագոյն մեդալների նկարներ և գնահատականներ...) ներկայացնել հետևեալ էլեկտրոնային հասցէին կամ զանգահարել հետևեալ հեռախօսահամարին`

Էլեկտրոնային հասցէ: این آدرس ایمیل توسط spambots حفاظت می شود. برای دیدن شما نیاز به جاوا اسکریپت دارید

Հեռախօս: 0922-6002709  Իռէն Աբնուսեան

 

«Արաքս» դպրոցի 70-ամեակի յանձնախումբ